Հանդիպման վայրը՝ դատարան, կառավարության անգործությունը, բացի մեր ժողովրդի գնահատականից, կարժանանա նաև իրավական գնահատականի․ Մանե Թանդիլյան

calendar

18 Մայիս, 2023

Տպել

Հանդիպման վայրը՝ դատարան, կառավարության անգործությունը, բացի մեր ժողովրդի գնահատականից, կարժանանա նաև իրավական գնահատականի․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Ապրելու երկիր» կուսակցության հայցին, որն ընդդեմ կառավարության ներկայացվել էր վարչական դատարան․

«Ինչպես և կարելի էր կանխատեսել մեր հայտարարություններից՝ հանդիպման վայրը՝ դատարան։ Կառավարությանը բնորոշ վարքագիծը՝անգործությունը, բացի մեր ժողովրդի գնահատականից, կարժանանա նաև իրավական գնահատականի։

Հայաստանը դառնալու՛ է իրավական երկիր, որտեղ օրենսդրական դրույթները կիրառվում են օրենքին համապատասխան, այլ ոչ թե՝ ըստ իշխանությունների քաղաքական նպատակահարմարության»,-գրել է նա։