Հուսանք՝ դատարանը կրքերը չի թեժացնի և չի կալանավորի զոհվածի մորը. Մեսրոպ Առաքելյան

calendar

19 Մայիս, 2023

Տպել

Հուսանք՝ դատարանը կրքերը չի թեժացնի և չի կալանավորի զոհվածի մորը. Մեսրոպ Առաքելյան

24News.am. Ստեղծված իրավիճակը բավականին հուզական է, ցավում եմ, որ այս պահին՝ պատերազմից հետո, դեռ շարունակվում է այս մթնոլորտը երկրում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի և վարչապետի որդու միջադեպին ու դատական քննությանը։

Նրա խոսքով՝ իրավական պետության մեջ օրենքի գերակայությունն այլընտրանք չունի, սակայն լինում են իրավիճակներ, իհարկե, օրենքի շրջանակում, պետք է փորձ անել առկա լարվածությունը մեղմելու։

«Ես իրավական գնահատակ տալուց զերծ կմնամ, քանի որ դա դատարանի իրավասությունն է, բայց ամեն դեպքում չենք կարող կտրվել այն իրականթությունից, որն այսօր կա, թե ինչ են զգում զոհվածների ծնողները, իրենց ցասումն ինչպես են արտահայտում։ Հույս ունեմ, որ իրավական համակարգը և դատարանը ստեղծված իրավիճակն ավելորդ չեն թեժացնի։ Առնվազն առկա տեղեկություններն ինձ թույլ են տալիս եզրակացնել, որ նման միջադեպի համար կալանավորման անհրաժեշտություն չկա»,-նշեց Առաքելյանը։