Փաշինյանի իշխանությանը պահում են Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը․ Մեսրոպ Առաքելյանի հարցազրույցը՝ 168 TV-ին (Տեսանյութ)

calendar

26 Մայիս, 2022

Տպել

Փաշինյանի իշխանությանը պահում են Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը․ Մեսրոպ Առաքելյանի հարցազրույցը՝  168 TV-ին (Տեսանյութ)

«Մենք քննադատում ենք և՛ գործող, և՛ նախկին իշխանություններին։ Երկուսն էլ պատասխանատվություն են կրում երկրում ստեղծված խնդիրների համար։

Եթե հրապարակում հավաքված առաջնորդները հեռանան քաղաքականությունից, փողոցում 10 անգամ ավելի շատ մարդ կհավաքվի։

Նիկոլ Փաշինյանի իշխանությանը պահում են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը․ քանի դեռ նրանք կան, նրանց վերադարձի վախից ժողովուրդը շարունակելու է սատարել գործող իշխանությանը։

Որ օրը նրանք քաղաքականությունից հեռանան, շատ արագ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քաղաքականությունից կհեռանա։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը 168․ TV-ի «Ռեվյու»-ի հաղորդաշարին տված հարցազրույցում խոսել է ներքաղաքական զարգացումներից, քաղաքական ուժի ընտրած պայքարի մեխանիզմներից և պատասխանել Ռուբեն Վարդանյանի քաղաքական ակտիվության մասին հարցերին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։