«Ես Թալինում ներկայանալու եմ այն թիմով, որը վստահաբար իր ողջ ներուժն օգտագործելու է ի շահ համայնքի, ի շահ համայնքի ժողովրդի»։
Թալինում տեղի ունենալիք ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Դավիթ Մանուկյանը ներկայացրել է քաղաքական թիմին միանալու իր դրդապատճառներն, և այն, թե ինչու պետք է թալինցին քվեարկի իր քաղաքական ուժի օգտին։