Սա մեծ պատիվ ու չափազանց բարձր վստահություն է․ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է

calendar

08 Հունիս, 2023

Տպել

Սա մեծ պատիվ ու չափազանց բարձր վստահություն է․ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի իմ գործընկերներն այսօր հաստատեցին Երևանի ավագանու 2023թ․ ընտրություններում իմ թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում։

Սա մեծ պատիվ ու չափազանց բարձր վստահություն է, հատկապես նաև այն առումով, որ այս առաջադրումն ու հաստատումը հիմնված է եղել ոչ միայն մեր կուսակցականների կարծիքների, այլև Երևանի բնակչության հետ մեր ակտիվ շփումների, զրույցների, ինչպես նաև մի շարք սոցհարցումների արդյունքների վրա։

Ինչպես այդ առիթով այսօր կայացած մամուլի ասուլիսում ես իմ խոսքում ասացի՝ մենք տրամադրված ենք Երևանում վստահ հաղթանակի։ Մենք պետք է ունենանք 21-րդ դարին հարիր համայն հայության մայրաքաղաք։

Այս առումով ջանք ու եռանդ չենք խնայելու և հեռացնելով այս իշխանություններին պետական կառավարման համակարգից՝ համախմբելու ենք հայության և նրա բարեկամների ներուժը Երևանը դարձնելու նոր, ժամանակակից, եվրոպական չափանիշների, հարմարավետ, զարգացող, մի խոսքով, երազանքի քաղաք։