«Ապրելու երկիր» կուսակցությունը Նոյեմբերյան համայնքում կատարել է իր նախընտրական խոստումներից կարևորագույնը՝ համայնքի բոլոր 19 բնակավայրերում գործում է կանոնավոր տրանսպորտային համակարգ։
Ավելի քան 30 տարի Նոյեմբերյանի տարածաշրջանը չուներ հանրային տրանսպորտ, ինչի պատճառով բնակիչների միջև կապի բացակայությունը լուրջ խնդիրներ էր առաջացնում։
Նախաձեռնությունը նպաստել է համայնքի կենսունակության բարձրացմանը: Այլեւս սահմանամերձ բնակավայրերը կտրված չեն մեկը մյուսից: Մինչ համայնքապետարանի նախաձեռնությունը եղել են մի քանի մասնավոր մեքենաներ, որոնք աշխատել են բարձր ուղեվարձերով, այն էլ ոչ բոլոր գյուղերն են ներառել:
Բնակիչներն անկեղծացան իրենց հույզերով, պատմեցին, թե ինչպես էին տարբեր գյուղերից հասել Նոյեմբերյան, ինչպիսի դժվարություններ են հաղթահարել նախքան այս նախաձեռնության իրականացումը:
Նոյեմբերյան համայնքի բնակիչներն արդեն մոռացել են դժվարությունների եւ տաքսիներով երթեւեկելու մասին: Նախկին 4000 դրամի փոխարեն արդեն 200 դրամ վճարելով նրանք առանց խոչընդոտի տեղափոխվում են ցանկալի վայր: