
«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի հարցազրույցը FactorTV-ի հետ։
Մեր նախընտրական ծրագիրը հիմնված է բացառապես հաշվարկների և փաստերի վրա: Մենք պոպուլիստական և անիրականանալի խոստումներ չենք տալիս: Ավելին՝ նախատեսված է, որ բոլոր ծրագրերը կիրականացվեն մեկ ընտրական փուլի ընթացքում՝ մինչև հինգ տարի: Թե’ ճոպանուղին, որը միանգամից կթեթևացնի Երևանի գերծանրաբեռնված փոցոցները, թե՜ Երիտասարդական պալատը, թե’ այգիներն ու ճանապարհային նոր հանգույցները նոր շունչ կհաղորդեն մեր մայրաքաղաքին և հարմարավետ կդարձնեն ինչպես երևանցիների, այնպես էլ հյուրերի կյանքը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։