«Ապրելու երկիր» կուսակցությունը համագործակցության հուշագիր է ստորագրել ճանապարհային երթևեկության կարգավորման միջազգային հեղինակավոր «4E Road Safety & Transport Consultants» ընկերության հետ՝«Vision O» հայեցակարգը Երևանում կյանքի կոչելու նպատակով։
Մեզ համար շատ կարևոր է«Vision O» հայեցակարգի ներդրումը, որը նպատակ ունի ավտովթարներից մահացության թիվը հասցնել 0-ի:
Այս հայեցակարգի ներդրմամբ՝ ընդամենը մեկ տարի հետո Երևանի ճանապարհային երթևեկությունը բոլորովին այլ մակարդակի ենք բարձրացնելու՝ զերծ այսօրվա խցանումներից, հարյուրավոր վիրավորներից և զոհերից։