Կարևոր է, որ այս ընտրություններում հաղթեն այն ուժերը, որոնց համար թանկ է ոչ միայն Երևանը, ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը:
Հայաստանն ու Արցախը մեկն առանց մյուսի չեն կարող լինել:
Այդ կապը մեզ համար շատ հստակ է, և դա իմ ու իմ համախոհների անխախտ դիրքորոշումն է:
Այս դիրքորոշումից ելնելով եմ Երևանի ընտրություններում աջակցում «Ապրելու երկիր» կուսակցությանն ու նրա ղեկավար Մանե Թանդիլյան - Mane Tandilyan-ին, քանի որ գիտեմ, որ նրանք նույնպես Արցախը կարմիր գիծ են համարում:
Իմ կոչն է երևանցիներին՝ անպայման մասնակցել ընտրություններին ու իրենց ընտրությունը կատարել՝ մտքում ու սրտում ունենալով Արցախը: