Մենք որևէ ձևով չենք համագործակցելու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: Մենք տեսնում ենք, որ այս իշխանություններն իրենց գործունեությամբ ամեն օր արհավիրք են բերում Երևանում, Հայաստանում։
Մեր քաղաքական հետագիծն է՝ իշխանափոխություն անել համայնքներում, իշխանափոխություն անել Երևանում և Հայաստանում։
Այո՛, սա ճանապարհային քարտեզ է։