Գյումրի համայնքի ավագանիի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը ելույթ է ունեցել ավագանու արտահերթ նիստում

calendar

23 Հունվար, 2024

Տպել

Գյումրի համայնքի ավագանիի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը ելույթ է ունեցել ավագանու արտահերթ նիստում

«Գյումրիում տարեկան աշխատանքային պլանի մասով ներկայացրել ենք հետևյալ առաջարկները, որոնք ներառվել են ծրագրում և հաստատվել այսօրվա նիստում․

  1. Առաջարկվել է Ալեք Մանուկյան փողոցի (նախկին 50 ամյակի փողոց) կամուրջի վերանորոգում, վերակառուցում, որը կապահովվի բնակիչների և մեքենաների անվտանգ երթևեկությունը։
  2. Վ․ Սարգյան փողոցում գտնվող «Երիտասարդության այգու» (նախկին Կոմերիտմիության այգի) և այգում գտնվող «Ավետաբեր» արձանի վերակառուցում, վերականգնում, բարեկարգում․
  3. Նախատեսվածից ավելի միջոցներ ձեռնարկել թափառող կենդանիների վնասազերծման համար․
  4. Նվազեցնել շահույթ չհետապնդող կազմակերպություններին տրամադրվող նվիրատվությունները՝ գումարները ուղղել աշխատակազմի աշխատավարձի բարձրացմանը՝ մինչև 30%-ի չափով։ Անորոշ ձևաչափով տրվող պարգեվավճարը վերածել կայուն աշխատավարձի»։