Տաթևում այս տարվա տարեմուտը երեխաներն առանձնակի կհիշեն․ միջոցառում շուրջ 700 երեխաների համար

calendar

29 Դեկտեմբեր, 2023

Տպել

Տաթևում այս տարվա տարեմուտը երեխաներն առանձնակի կհիշեն․ միջոցառում շուրջ 700 երեխաների համար

Ամանորի հրաշքը պետք է այցելի բոլոր երեխաներին։ Տաթևում այս տարվա տարեմուտը երեխաներն առանձնակի կհիշեն, այստեղ կազմակերպված գեղեցիկ միջոցառումներին մասնակից դարձավ 700 երեխա։

Եվ այդ ամենը Տաթևի համայնքապետարանի, «Իմպուլս բիզնես մենեջմենթ» ընկերության, որը ղեկավարում է «ՏաԹևեր» ճոպանուղին և Հալիձորի համայնքային կենտրոնի համատեղ ջանքերի արդյունքում է։

Մանրամասները ներքևում․

Շինուհայրի դպրոցում տեղի ունեցավ ամանորյա ներկայացումների 3 սեանս՝ Խոտ, Հալիձոր, Տաթև, Հարժիս, Տանձատափ, Սվարանց և Շինուհայր գյուղերի մանկապարտեզների սաների և դպրոցների աշակերտի համար:

Տոնական միջոցառումների շրջանակներում երեխաների համար պատրաստվեցին քաղցր հյուրասիրություններ և թատերական ներկայացումներ, որոնք կատարեցին Կապանի` Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի արտիստները։

Տոնական միջոցառումները կազմակերպվեցին Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից 2008 թ.-ին մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է աջակցել Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը: