Երկրաշարժից 35 տարի անց Գյումրիում դեռևս անօթևան ընտանիքներ կան: Միայն գլուխ խոնարհելով հարցը չի լուծվում. Կարեն Մալխասյան

calendar

07 Դեկտեմբեր, 2023

Տպել

Երկրաշարժից 35 տարի անց Գյումրիում դեռևս անօթևան ընտանիքներ կան: Միայն գլուխ խոնարհելով հարցը չի լուծվում. Կարեն Մալխասյան

Գյումրիում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ 

Միայն գլուխ խոնարհելով հարցը չի լուծվում 

35 տարի անց Գյումրու վերքերը դեռ խորն են ու բաց:

Խոնարհվելով ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի առջև՝ ամենից շատ կցանկանայի, որ այդ էջը շրջված լիներ, սակայն, ցավոք, երկրաշարժից անօթևան մնացածները դեռ սատարման կարիք ունեն և այսօր՝ երկրաշարժից 35 տարի անց, մենք շարունակում ենք առերեսվել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մարդկանց ճակատագրին։

Եվ ինչ ենք անում մենք ներկայացված խնդիրը լուծելու համար (այս պարագայում «մենքը» հավաքական կերպար է, որն իր մեջ ընդգրկում է և մասնավորին, և կազմակերպություններին, և համայնքին, և պետությանը)։