Իշխանությունը բավարար ջանք չի գործադրում Ռուբեն Վարդանյանին և մյուսներին ազատելու համար․ Մեսրոպ Առաքելյան

calendar

15 Նոյեմբեր, 2023

Տպել

Իշխանությունը բավարար ջանք չի գործադրում Ռուբեն Վարդանյանին և մյուսներին ազատելու համար․ Մեսրոպ Առաքելյան

«Ո՞վ կամ ի՞նչն էր խանգարում Հայաստանի ղեկավարությանը օրուգիշեր զբաղվել Հայաստանի անվտանգության այնպիսի ամրապնդմամբ, որը կբացառեր Հայաստանի նկատմամբ ռազմական էսկալացիան։ Եթե մենք բարձրացնեինք մեր սահմանների պաշտպանունակությունը, մենք հնարավորություն կունենայինք խոսել նաև Արցախի մասին։

Զբաղվեիք Հայաստանիի անվտանգությամբ, որ Ադրբեջանի իշխանություններ չշարունակեին հոխորտալ նաև Հայաստանի նկատմամբ ագրեսիա սկսելու վերաբերյալ։ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու թիվ մեկ գործոնը մեր անվտանգության համակարգի բարձրացումն է, և ոչ թե խաղաղություն մուրալը։

Մինչև այսօր էլ միջազգային հանրությունը չի բացառում հայ բնակչության վերադարձ Արցախ։ Հետևաբար Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում պետք է շարունակվի պնդումը, որ միջազգային անվտանգային բարձր երաշխիքների ներքո հայ բնակչությունը պետք է վերադառնա Արցախ։ Իսկ միջազգային երաշխիք ասելով՝ մենք առաջին հերթին հասկանում ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի որոշումը»։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրապ Առաքելյանի՝ Tert.am-ին տված հարցազրույցն ամբողջությամբ՝ մեկնաբանությունում։