Ընդամենը մեկ տարի է, ինչ կուսակցությունը ստանձնել է համայնքի կառավարումն այստեղ, և արդեն կարելի է խոսել նախընտրական խոստումների լայն թափով իրականացման մասին։ Համայնքի ղեկավար, կուսակցության քաղաքական խորհուրդի անդամ Արկադի Թամազյանն իր թիմակիցներին ներկայացրեց կատարվող աշխատանքների ընթացքը։
Ավարտին է մոտենում «Ապրելու երկիր» կուսակցության՝ ալավերդցիներին տված նախընտրական ամենակարևոր խոստումներից մեկի՝ «Մետալուրգ» մարզադաշտի վերականգնման աշխատանքները։ Մարզադաշտի խոտածածկի ապահովման աշխատանքներն իրականացվել են միջազգային չափանիշներին համապատասխան, առջևում են մարզադաշտի ամբողջությամբ վերանորոգման և վերակահավորման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են «Ապրելու» հիմնադրամի ֆինանսավորմանբ։
Ալավերդցի մանուկները ապահովվելու են ստեղծագործելու և իրենց տաղանդները զարգացնելու համար լավագույնը միջավայրով․ ամբողջությամբ հիմնանորոգված Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն իր դռներն է բացելու հաջորդ տարի։
Քննարկվել են համայնքի համար կենսական նշանակություն ունեցող այլ ծրագրեր ևս, որոնք նախատեսվում են իրականացվել հաջորդ տարի։