
«Արցախում արցախահայության ապրելը մեր բոլորիս արժանապատվության խնդիրն է։ Նրանք դա բարձր են պահում՝ չհրաժարվելով այն հողից, այն հայրենիքից, որի համար մեր հայորդիներն արյուն են թափել։ Հետևաբար իրենց այստեղ ապրելը շատ մեծ խնդիր է լուծելու։
Ցավոք սրտի, տեսնում եմ, որ այս թեմայով պետական պաշտոնյաները շատ քիչ են խոսում, ինչը հաճելի չէ գիտակցելն այն առումով, որ այստեղ թերացումը կարող է ճակատագրական լինել»։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հարցազրույց է տվել Արցախի Հանրային ռադիոյին։ Անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ «Ապագա հայկական»-ի նախաձեռնած Արցախյան ֆորումին, խոսել Արցախի ժողովրդագրական խնդիրներից։