
«Հայաստանի իշխանությունները լեգիտիմացնում են Տավուշի գյուղերի մասին Ադրբեջանի հայտարարությունները։ Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե գիտի՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը որտեղով է անցնում, էլ ի՞նչ է քննարկում»։
Armlur-ի հետ զրույցում ասել է«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը և հավելել, որ «Ապրելու երկիրը» ԱԳՆ-ից և Կադաստրի պետական կոմիտեից հարցումի միջոցով ցանկացել է ստանալ այն քարտեզը, որով այսօրվա իշխանություններն են առաջնորդվում ու դրա սահմաններից մի մետր անգամ չեն պատրաստվում զիջել։ «Ասել են՝ չունենք»,- նշել է նա։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։