Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետը աննկարագրելի հետևանքներ է թողնելու․ Մանե Թանդիլյան

calendar

26 Մայիս, 2024

Տպել

Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետը աննկարագրելի հետևանքներ է թողնելու․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետին։ Նա գրել է․ 

«Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետը աննկարագրելի հետևանքներ է թողնելու ինչպես աղետից տուժած բնակավայրերի, այնպես էլ ողջ Հայաստանի վրա։

Թեև պատճառը բնական աղետն է, սակայն ակնհայտ է, որ հետևանքների զգալի հատվածը պետական կառույցների կողմից աղետների նկատմամբ զրո դիմակայունության արդյունք է։

Աղետների դեմ պայքարում երկրին աղետներ բերող իշխանությունների վրա հույս դնելը, իհարկե անմտություն է։

Հույս ունեմ, որ մեր բնակչությունը ինքնակազմակերպման շնորհիվ կկարողանա նվազագույն կորուստներով դուրս գալ ստեղծված իրավիճակից։

Աստված պահապան»։