Ութ ամսից ավելի է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը բանտարկված է Բաքվում։ Մանե Թանդիլյան

calendar

05 Հունիս, 2024

Տպել

Ութ ամսից ավելի է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը բանտարկված է Բաքվում։ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում  կատարել է գրառում՝ թշնամու կողմից գերավարված մեր հայրենակիցների մասին։ Նա գրել է․ 

«Ութ ամսից ավելի է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը բանտարկված է Բաքվում։ Բացի նրանցից, առնվազն ևս 15 մեր հայրենակից է գերավարված թշնամու կողմից։

Եվ այս ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը գեթ մեկ անգամ չեն խոսել այս մասին՝ ո՛չ ադրբեջանական կողմի հետ հանդիպումների ժամանակ, ո՛չ միջազգային այլ հանդիպումների ընթացքում, ոչ էլ Հայաստանում։

Նրանք խոսում են ամեն ինչից, բառացիորեն ամեն-ամեն ինչից, բացի Բաքվում գտնվող գերիներից։

Սա Հայաստանի Հանրապետության արժանապատվության հարցն է, որը վաղուց կորցրել են գործող իշխանությունները»։