«Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ

calendar

02 Սեպտեմբեր, 2024

Տպել

«Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ

33 տարվա մեջ առաջին անգամ Արցախի Հանրապետության անկախության օրը նշում ենք Արցախն ամբողջությամբ հայաթափված։

Հայաստանի Հանրապետության իշխանության անփառունակ քաղաքականության պատճառով Արցախը դադարեց լինել հայապատկան՝ մսխելով սերունդների նվիրումը մեր հայրենիքի անբաժան մասին։

Արցախցիների՝ իրենց հողում ապրելու անբեկանելի իրավունքի վերականգնումը պետք է շարունակի մնալ Հայաստանի և հայ ժողովրդի օրակարգում, որին հասնելու միակ երաշխիքը ուժեղ և զարգացած պետություն ունենալն է։

Փառք Արցախի Հանրապետության անկախության համար իրենց կյանքը չխնայած հայորդիներին։