«Ապրելու երկիր» կուսակցության Վանաձորի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը իր ֆեյսբուկյան էջում գրել է․
«Այս իշխանության քաղաքական անկամության և դիվանագիտական իմպոտենտության արդյունքում կորցրեցինք Արցախի հայկականությունը, սակայն մեղքը լկտիաբար բարդում են արցախցիների վրա։
Նոյեմբերի 9-ի փաստաթղթով, որը միակն է այս հակամարտության կարգավորման վերաբերյալ և ստորագրված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից, կատարելով բոլոր կետերը բացի 9-րդից և Պրագայում Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Փաշինյանը շրջեց Արցախի էջը, տալով Ադրբեջանին հնարավորություն համաշխարհային լուռ համաձայնության պայմաններում շրջափակել ու հայաթափել Արցախը։
«Խաղաղության խաչմերուկ » միֆի ներքո, որին բացի իրենցից ոչ-ոք չի հավատում, սկսեցին «սահմանազատման և սահմանագծման» վտանգավոր մի գործընթաց, որը կանգ առավ Տավուշում հողեր և դիրքեր հանձնելով։
Ռուբեն Վարդանյանի և մնացած մեր գերիների վերադարձի համար գործուն ոչինչ չանելով իշխանությունը լեգիտիմացնում է Ադրբեջանի հայատյաց և հայասպան քաղաքականությունը, Հայաստանը դնելով ավելի թույլ և վտանգավոր դրության մեջ»։