«Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը՝ 2020թ․ 44-օրյա պատերազմի տարելիցի առթիվ

calendar

27 Սեպտեմբեր, 2024

Տպել

«Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը՝ 2020թ․ 44-օրյա պատերազմի տարելիցի առթիվ

2020թ․ 44-օրյա պատերազմը էապես փոխեց հայոց պատմության ընթացքը, երբ մեր հայրենիքի մի հատվածում՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձահարված ռազմական գործողությունները նպատակ ունեին բնաջնջել հայ ժողովրդին և հայկականությունը։

Պատերազմի օրերը իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս։ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը իր դրսևորումներն է ունենում 2020թ․ պատերազմից հետո էլ՝ Հայաստանի և Արցախի դեմ նոր ռազմական ագրեսիաների, հայ գերիների առկայության և այլ գործողություններով։

2020թ․ պատերազմում հազարավոր մեր հայրենակիցներ իրենց կյանքի գնով պայքարեցին հանուն հայրենիքի պաշտպանության և հայ ժողովրդի խաղաղության։

Հավերժ փառք հայրենիքի համար անմահացած հերոսներին։