Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գործի ամբողջական բացահայտմամբ․ Մանե Թանդիլյան

calendar

24 Հոկտեմբեր, 2024

Տպել

Նիկոլ Փաշինյանը  շահագրգռված չէ գործի ամբողջական բացահայտմամբ․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը իր ֆեյսբուկյան էջում գրել է․

«Մի քանի օրից լրանում է 1999թ․ հոկտեմբերի 27-ի ողբերգության 25-րդ տարելիցը։

Ակնհայտ է, որ այն ծանր հետք թողեք Հայաստանի զարգացման հետագա ընթացքի վրա։ Միևնույն ժամանակ, որևէ տեղաշարժ չարձանագրվեց գործի բացահայտման ուղղությամբ և 25 տարի անց պաշտոնապես հայտնի է այն, ինչ հայտնի էր ահաբեկչությունից 25 րոպե անց։

2018թ․-ից հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր «հոկտեմբերի 27-ի» գործի վերաբացման և ահաբեկչության կազմակերպիչներին բացահայտելու հնարավորությունների մասին։ Սակայն, փաստորեն բացի իր քարոզարշավի թեմա օգտագործելուց, որևէ արդյունք մինչև այժմ չի արձանագրվել։

Ստացվում է, որ կամ «հոկտեմբերի 27-ի» գործով պատվիրատուներ և այլ կազմակերպիչներ չկան, կամ Նիկոլ Փաշինյանը նույնպես շահագրգռված չէ գործի ամբողջական բացահայտման գործում։

Այս կապակցությամբ դիմել եմ Գլխավոր դատախազություն՝ տեղեկություն ստանալու «հոկտեմբերի 27-ի» գործի վերաբացված մասի քննության ընթացքի վերաբերյալ»։