Թող մայիսի 28-ը ոգեշնչի մեզ՝ լինել միասնական, հաստատակամ ու հայրենասեր․ Ապրելու Երկիր

calendar

28 Մայիս, 2025

Տպել

Թող մայիսի 28-ը ոգեշնչի մեզ՝ լինել միասնական, հաստատակամ ու հայրենասեր․ Ապրելու Երկիր

1918 թվականի մայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության մեջ նշանավոր է որպես անկախության, կամքի ու միասնության օր։ Այդ օրը հայ ժողովուրդը՝ դժվարին պայմաններում, մեծ հանձնառությամբ ստեղծեց անկախ պետականություն՝ Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը դարձավ մեր պետականության հիմքը և ուղենիշը ապագա սերունդների համար։

Այս օրը մեր բոլորի համար հիշեցում է, որ անկախությունը նվեր չէ, այլ անդադար պայքարի և նվիրման արդյունք։

Մենք պարտավոր ենք արժանավայել շարունակել այն ուղին, որ սկսել են մեր պապերը՝ հանուն ազատ, արդար և բարեկեցիկ Հայաստանի։

Թող մայիսի 28-ը ոգեշնչի մեզ՝ լինել միասնական, հաստատակամ ու հայրենասեր։

Փառք ու պատիվ մեր նախնիներին, ովքեր կերտեցին մեր անկախ պետականության պատմությունը։