Նիկոլ Փաշինյանի հեռացումը և օր առաջ արտահերթ ընտրությունների անցկացումը ազգային անվտանգության հարց է

calendar

27 Հունիս, 2025

Տպել

Նիկոլ Փաշինյանի հեռացումը և օր առաջ արտահերթ ընտրությունների անցկացումը ազգային անվտանգության հարց է

«Ապրելու երկիր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է՝

«Ապրելու երկիր» կուսակցությունը խստորեն դատապարտում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում իրավապահ մարմինների կատարած «գործողությունները», որոնք իրականացվում են բացառապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգով։

Եկեղեցու դեմ քաղաքական արշավը առաջին հերթին վնասում է Հայաստանի Հանրապետությանը, որը գործող իշխանության համար վաղուց որևէ արժեք չունի։ Ազգային բոլոր արժեքները ոտնահարող իշխանության համար միակ արժեքը և նպատակը սեփական իշխանության պահպանումն է։

Նիկոլ Փաշինյանի հեռացումը և օր առաջ արտահերթ ընտրությունների անցկացումը ազգային անվտանգության հարց է»։