Մենք ունենք Սահմանադրություն, բայց չունենք իրական սահմանադրականություն․ «Ապրելու երկիր» կուսակցություն

calendar

05 Հուլիս, 2025

Տպել

Մենք ունենք Սահմանադրություն, բայց չունենք իրական սահմանադրականություն․ «Ապրելու երկիր» կուսակցություն

«Հուլիսի 5-ը մեր երկրի պետականության կարևորագույն սյուներից մեկն է՝ Սահմանադրության օրը։

Սահմանադրությունը՝ որպես մայր օրենք, պետք է լինի պետության զարգացման գլխավոր գործիքը, ժողովրդավարության երաշխավորը, օրենքի գերակայության հիմքը։ Սակայն այսօրվա իրականությունը հաճախ խոսում է հակառակի մասին։

Մենք ունենք Սահմանադրություն, բայց չունենք իրական սահմանադրականություն։

Երբ օրենքները խախտվում են քաղաքական նպատակներով, երբ իշխանությունն իրեն վեր է դասում օրենքից, երբ դատարանները չեն երաշխավորում արդարություն՝ ժողովրդավարության հիմքերը խարխլվում են։

Սահմանադրությունը պետք է ծառայի ժողովրդին, ոչ թե իշխանությանը։

Այն պետք է պաշտպանի քաղաքացու ազատություններն ու իրավունքները, ոչ թե ապահովի մի խմբի իշխանության ամրապնդումը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը համոզված է՝ Սահմանադրությունն իր ուժը ստանում է միայն այն ժամանակ, երբ այն ապրում է հասարակության ներսում՝ գործելով, կիրառվելով և պաշտպանելով յուրաքանչյուր քաղաքացու։

Սահմանադրականությունը պետք է լինի իրական և կենդանի՝ արտահայտված օրենքի գերակայությամբ, դատարանների անկախությամբ և մարդու իրավունքների անխախտությամբ»։