Արցախի ժողովրդի հայրենի հողում ապրելու անբեկանելի իրավունքը մնում է հայ ժողովրդի օրակարգում և չի կարող երբևէ մոռացվել. «Ապրելու երկիր» կուսակցություն

calendar

02 Սեպտեմբեր, 2025

Տպել

Արցախի ժողովրդի հայրենի հողում ապրելու անբեկանելի իրավունքը մնում է հայ ժողովրդի օրակարգում և չի կարող երբևէ մոռացվել. «Ապրելու երկիր» կուսակցություն

Այսօր նշում ենք Արցախի Հանրապետության անկախության օրը՝ Արցախն ամբողջությամբ հայաթափված։

Արցախի հայաթափումը մեր ազգային մեծագույն կորուստներից է, որն արդյունք է Հայաստանի իշխանությունների անփառունակ քաղաքականության։ Սակայն Արցախի ժողովրդի՝ հայրենի հողում ապրելու անբեկանելի իրավունքը մնում է հայ ժողովրդի օրակարգում և չի կարող երբևէ մոռացվել, քանզի իշխանությունները ժամանակավոր են, իսկ իրավունքների համար պայքարը՝ հավերժ։

Այդ իրավունքի վերականգնման ճանապարհը մեկն է․ ունենալ ուժեղ, անվտանգ և զարգացած Հայաստան։

Փառք և խոնարհում Արցախի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին։