Հավերժ փառք հայրենիքի համար անմահացած հերոսներին․ «Ապրելու երկիր» կուսակցություն

calendar

27 Սեպտեմբեր, 2025

Տպել

Հավերժ փառք հայրենիքի համար անմահացած հերոսներին․ «Ապրելու երկիր» կուսակցություն

5 տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձահարված պատերազմը էապես փոխեց հայոց պատմության ընթացքը, երբ մեր հայրենիքի մի հատվածում՝ Արցախում Ադրբեջանը նպատակ ուներ բնաջնջել հայ ժողովրդին և հայկականությունը։

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս։ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը իր դրսևորումներները շարունակել է 2020թ․ պատերազմից հետո էլ՝ Հայաստանի և Արցախի դեմ նոր ռազմական ագրեսիաներով, Արցախի բնակչության բռնի տեղահանմամբ, հայ գերիների առկայությամբ և այլ գործողություններով։

2020թ․ պատերազմում հազարավոր մեր հայրենակիցներ իրենց կյանքի գնով պայքարեցին հանուն հայրենիքի պաշտպանության և հայ ժողովրդի խաղաղության։

Հավերժ փառք հայրենիքի համար անմահացած հերոսներին։