Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը մինչև այժմ բացահայտված չէ․ «Ապրելու Երկիր» կուսակցություն

calendar

27 Հոկտեմբեր, 2025

Տպել

Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը մինչև այժմ բացահայտված չէ․ «Ապրելու Երկիր» կուսակցություն

1999թ. հոկտեմբերի 27-ը մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։

Ցավոք, դրա բացասական ազդեցությունը շարունակվում է մինչև այսօր, երբ զարգացման մեծ պոտենցիալ ունեցող երկրի փոխարեն՝ ժառանգեցինք խորացող մարտահրավերներ ու անհասկանալի ապագա։

Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը մինչև այժմ բացահայտված չէ՝ ի հեճուկս գործող և նախկին իշխանությունների «հետևողական քայլերի»։

Չբացահայտել այս ողբերգությունը նշանակում է հաշտվել պետության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության հետ, չբացահայտել նշանակում է սերունդներին ժառանգել շարունակական անարդարության և կիսատության մթնոլորտ։

Հավերժ խոնարհում ոճրագործության զոհերի հիշատակին։