Արցախի մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրն իրականում «արտագաղթի ծրագիր» է․ Մանե Թանդիլյան

calendar

11 Դեկտեմբեր, 2025

Տպել

Արցախի մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրն իրականում «արտագաղթի ծրագիր» է․ Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրն իրականում «արտագաղթի ծրագիր» է, քանի որ կառավարության անգործության արդյունքում՝ 25.000 ընտանիքներից երկու տարում բնակարան է ձեռք բերել ընդամենը 1.500 ընտանիք։

Գործող ծրագրի պայմանները լիովին անընդունելի են արցախցիների համար, և մենք ներկայացնում ենք իրական լուծումներ, որոնք հնարավոր են միայն իշխանափոխությունից հետո.

✔ Հանել ՀՀ քաղաքացիություն ստանալու անհիմն պահանջը,

✔ Արցախի քաղաքային բնակավայրերում ապրած մարդկանց համար սահմանել մեկ անձի համար 7 մլն դրամի չափով սերտիֆիկատ,

✔ Արցախի գյուղական բնակավայրերում ապրած քաղաքացիների համար սահմանել մեկ անձի համար 6 մլն դրամի չափով սերտիֆիկատ,

✔ Սահմանել ընտանիքի աջակցության նվազագույն չափ՝ 16 մլն դրամի չափով և առավելագույն չափ՝ 32 մլն դրամ՝ անկախ ընտանիքի անդամների քանակից։

Արցախցի մեր հայրենակիցները պետք է շատ արագ ունենան պատշաճ բնակարան իրենց մայր հայրենիքում և հնարավորություն ստանան լիարժեք ինտեգրվել մեր հասարակություն։

Եվ սա նվազագույնն է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է անել նրանց համար»։