«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սյուզաննա Ավետիսյանը Վաշինգտոնում մասնակցել է Գլոբալ առաջնորդության ֆորումին, որտեղ ներկա էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած առաջնորդներ, ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր ոլորտներից լավագույն մասնագետներ:
Ֆորումի ժամանակ Սյուզաննա Ավետիսյանը խոսել է 2022թ․ արդբեջանական ագրեսիայի, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների մասին։ Եվս մեկ անգամ բարձրաձայնվել է Ադրբեջանի վարած ագրեսիվ ու բռնազավթողական քաղաքականության մասին` անդրադարձ կատարելով նաև Բաքվում պահվող հայ գերիների թեմային։
Կուսակցությունը կարևորում է նման հանդիպումների ժամանակ ձևավավորած կապերը, որոնք կարող են նպաստել Հայաստանի համագործակցությանը աշխարհի այլ երկրների հետ տարբեր ոլորտներում` կրթություն, առողջապահություն, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերություն և այլն: