Մենք խոնարհվում ենք 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի առաջ. «Ապրելու Երկիր» կուսակցություն

calendar

07 Դեկտեմբեր, 2025

Տպել

Մենք խոնարհվում ենք 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի առաջ. «Ապրելու Երկիր» կուսակցություն

Այսօր մենք խոնարհվում ենք 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի առաջ. մարդիկ, որոնց կյանքը ընդհատվեց ընդամենը մեկ ակնթարթում։

Հիշում ենք նաև բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը վտանգելով, մասնակցեցին փրկարարական, բուժօգնության և վերականգնման աշխատանքներին՝ դրսևորելով մարդկային և մասնագիտական բացառիկ նվիրվածություն։

Այս ողբերգությունը ոչ միայն փլատակների տակ թողեց քաղաքներ ու գյուղեր, այլև մեզ բերեց մի շատ կարևոր գիտակցման՝ պետությունն ու հասարակությունը պետք է միշտ պատրաստ լինեն նման սուր ճգնաժամերին. աղետների կանխարգելումը, բնակչության պատրաստվածությունը և ճգնաժամային կառավարման աշխատող մեխանիզմները պետք է պետական քաղաքականության մաս լինեն։

Միևնույն ժամանակ, այս օրը խորհրդանիշն է այն մեծ ուժի, որով մեր ժողովուրդը կարողանում է ոտքի կանգնել ու նորից արարել անգամ ամենածանր հարվածներից հետո։