Նոյեմբերի 10-ը՝ Տեղական ինքնակառավարման օրն է.
Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության իրական հիմքն է։
«Ապրելու երկիր» կուսակցությունը մշտապես կարևորում է համայնքային կյանքը՝ հավատալով, որ ուժեղ համայնքներն են ձևավորում ուժեղ պետություն։
Կուսակցությունը, դեռ իր ստեղծման առաջին տարուց՝ 2021-ից, մասնակցել է ՏԻՄ ընտրություններին Հայաստանի 22 համայնքներում, որից 3-ում ստանձնել է կառավարումը։
Համայքների ղեկավարների և ավագանու անդամների միջոցով մեր նպատակն է բարելավել տեղական կառավարման որակը, ուժեղացնել համայնքային մասնակցությունը և վերականգնել քաղաքացիների վստահությունն ու հավատը տեղական իշխանության նկատմամբ։