«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։
Այս օրը ոչ միայն հիշեցում է, այլ կոչ՝ շարունակական ջանքի ու պատասխանատվության։ Մեր պետությունն ու հասարակությունը դեռ շատ անելիք ունեն՝ ապահովելու համար, որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր առողջական վիճակից, ապրի արժանապատիվ, լիարժեք և ինքնուրույն կյանքով։
Մեր առաջնային նպատակը պետք է լինի ոչ միայն աջակցությունը, այլ ներառական միջավայրի ձևավորումը, որտեղ բոլորը կունենան հավասար հնարավորություններ իրացնելու իրենց ներուժը։
Որակյալ կրթություն, արժանապատիվ աշխատանք, ազատ ու անվտանգ մասնակցություն հասարակական կյանքին՝ այս ամենը պետք է դառնան ոչ թե բացառություն, այլ բնական իրականություն։
Հաշմանդամությունը դատավճիռ չէ։
Մարդու կամքը, միտքն ու ուժը սահմաններ չունեն։ Երբ կա հավատ, առողջ միջավայր և հնարավորություն, անհնարինը դառնում է հնարավոր։ Մարդու ժպիտը, երջանկությունն ու երազանքները չեն ճանաչում արգելքներ»։