Հարգելի՛ հայրենակիցներ,
Թող այս Նոր տարին Ձեզ բերի այն ուժն ու համարձակությունը, որն անհրաժեշտ է Ձեր ամենափոքր երազանքներից մինչև ամենամեծ նպատակներն իրականություն դարձնելու համար։
Թող յուրաքանչյուր նոր օրը Ձեզ մոտեցնի Ձեր նպատակներին՝ փոքր հաղթանակներով ու այնպիսի պահերով, որոնք կլցնեն Ձեր սիրտն ու հոգին անսպառ ջերմությամբ։
Թող որ 2026-ին յուրաքանչյուր դժվարություն վերածվի նոր հնարավորության։
Սովորաբար մարդիկ Ամանորին սպասում են հրաշքների։ Մենք ցանկանում ենք, որ այս տարի Դուք ոչ թե սպասեք, այլ ինքներդ այդ հրաշքը ստեղծեք՝ ինչպես Ձեր կյանքում, այնպես էլ մեր երկրում։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ՝ Մանե Թանդիլյան