Հարգելի՛ գործընկերներ, ԶԼՄ ներկայացուցիչներ
Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր թիմին է միացել Անի Ավանեսյանը։ Նա կկատարի կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները։
Անին պատասխանատու կլինի կուսակցության տեղեկատվության կազմակերպման, լրատվամիջոցների հետ կապերի ամրապնդման և հանրության հետ հաղորդակցության համար։
Մենք կարևորում ենք լրատվամիջոցների հետ փոխադարձ կապի ամրապնդումը, թափանցիկ և հաշվետու աշխատանքի իրականացումը։
Սիրով շարունակելու ենք ակտիվ համագործակցությունը։
Հեռախոս՝ +374 97 28 32 42
Էլ. հասցե՝ info@apreluyerkir.am