Մեսրոպ Առաքելյանը Փարաքարում մասնակցել է Հայոց բանակի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառման

calendar

29 Հունվար, 2026

Տպել

Մեսրոպ Առաքելյանը Փարաքարում մասնակցել է Հայոց բանակի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառման

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայոց բանակի օրվա առթիվ Փարաքար համայնքում մասնակցել եմ տոնական միջոցառման՝ ևս մեկ անգամ ընդգծելով Հայոց բանակի անփոխարինելի դերը մեր պետականության ամրապնդման, ազգային անվտանգության պահպանման և խաղաղ ապագայի կերտման գործում։

Մեր պարտքն է մշտապես մեծարել, արժևորել և հիշատակել բանակի դերը՝ անվտանգ ու անկախ հայրենիք ունենալու ճանապարհին»։