Չի կարող լինել իրական խաղաղություն, երբ գեթ մեկ հայորդի գտնվում է Բաքվի բանտում. Մանե Թանդիլյան

calendar

10 Փետրվար, 2026

Տպել

Չի կարող լինել իրական խաղաղություն, երբ գեթ մեկ հայորդի գտնվում է Բաքվի բանտում. Մանե Թանդիլյան

Այն փաստը, որ Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման հարցը կրկին բարձրաձայնվում է ոչ թե պետական մակարդակով, այլ քաղաքացիների ու քաղաքական ուժերի նախաձեռնությամբ, ինքնին խոսում է իշխանությունների ձախողման մասին։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցին ընդառաջ ՀՀ նախագահի նստավայրի մոտ իրականացված ակցիան ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պետությունը լռում է այնտեղ, որտեղ պետք է խոսեր ամենաբարձր մակարդակով։ Երբ քաղաքացիներն ու ընդդիմադիր գործիչներն են ստիպված հրապարակում ձևակերպել արտաքին քաղաքական ուղերձներ, դա այլևս ոչ թե ակտիվ քաղաքացիական դիրքորոշում է, այլ պետական անգործության հետևանք։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպես խաղարար, պետք է կարողանան վերջնականապես լուծել այս հարցը, եթե իրական խաղաղություն են ուզում։ Չի կարող լինել իրական խաղաղություն, երբ գեթ մեկ հայորդի գտնվում է Բաքվի բանտում։ Սա է այն ուղերձը, որով ուզում ենք, որ Դուք գնաք Բաքու»,– ակցիայի ընթացքում ունեցած իր ելույթում նշել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը՝ դիմելով Վենսին։

«Եթե դուք կարծում եք, որ այս ոստիկանները եկել են ձեզ պաշտպանելու, ապա ոչ․ սա փորձ է՝ թույլ չտալու, որ այս խոսքը հասնի Ձեզ»,– ընդգծել է նա։