Ընտրական օրենսգրքի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին արգելվում է իրականացնել նախընտրական քարոզչություն․ Առաքելյան

calendar

12 Փետրվար, 2026

Տպել

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին արգելվում է իրականացնել նախընտրական քարոզչություն․ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին և ձևավորվելու է բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեարկությամբ։

Անկախ նրանից, թե այլ պետությունների ներկայացուցիչներն ինչպիսի նախապատվություններ ունեն այս կամ այն թեկնածուի նկատմամբ, նրանց ազդեցությունն առաջիկա ընտրությունների վրա կլինի զրոյական։

Ի դեպ, Ընտրական օրենսգրքի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին արգելվում է իրականացնել նախընտրական քարոզչություն»։