Սեփական պետության շահը ստորադասող և օտարների շահը սպասարկող իշխանությունները հարմար են բոլորին, բացի իրենց ժողովրդից․ Դավիթ Մանուկյան

calendar

16 Փետրվար, 2026

Տպել

Սեփական պետության շահը ստորադասող և օտարների շահը սպասարկող իշխանությունները հարմար են բոլորին, բացի իրենց ժողովրդից․ Դավիթ Մանուկյան

Թալինի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Դավիթ Մանուկյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է․

«Այն ուժերն ու անհատները, ովքեր իրենց հույսը դրել են արտաքին դերակատարների վրա՝ դատապարտված են ձախողման։

Իշխանափոխություն հնարավոր է միայն ներքին համախմբմամբ ու միասնական ջանքերով։

Սեփական պետության շահը ստորադասող և օտարների շահը սպասարկող իշխանությունները հարմար են բոլորին, բացի իրենց ժողովրդից։

Օրվա իշխանությունները չեն պաշտպանում հայ ժողովրդի շահը։ Սու՛տ է, երբ խոսում են մեր պետական շահը պաշտպանելուց, սու՛տ է և կրկին սու՛տ է։ Նրանք սպասարկում են օտարի շահը, սեփական իշխանությունը պահելու համար։

Շատ դաժան և ցավալի իրականության մեջ ենք հայտնվել, որից դուրս գալը չափազանց դժվար է։ Հնարավոր է միայն ազգային միասնությամբ ու սեփական ուժերի վրա հենվելով, այլ տարբերակ չկա։ Սա է ճշմարտությունը։ Սա նաև միակ տարբերակն է, օտարներին ստիպել հաշվի նստել մեզ հետ։

Քանի չկա միասնականություն՝ հայ ժողովուրդը պարտված է լինելու, պարտված ենք լինելու բոլորս»։