«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հարցազրույց է տվել Tert.am լրատվական կայքին։
«Գերիների վերադարձը Հայաստանի համար ոչ միայն հումանիստական խնդիր է, այլ նաև պետական անվտանգության և տարածաշրջանային կայունության հիմնարար բաղադրիչ։
Գերիների հարցը պարզապես անձնական կամ քաղաքական շահերի խնդիր չէ. այն բարձրացնում է պետության միջազգային հեղինակությունը, ազդում անվտանգային ռազմավարությունների վրա և ցույց է տալիս, թե որքանով է կառավարությունը պատրաստ պաշտպանել իր քաղաքացիներին ծանրագույն իրավիճակներում»,- իր խոսքում նշել է Թանդիլյանը։
Միայն միասնական, պատասխանատու և հայրենանվեր իշխանությունը, որը առաջնահերթություն է համարում իր քաղաքացիների կյանքը, կարող է իրական հնարավորություն ստեղծել բոլոր գերիների վերադարձի համար և ամրապնդել Հայաստանի անվտանգության ու ինքնիշխանության դիրքերը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։