Չնայած գործող իշխանությունների արդեն 8 տարի հնչող հայտարարություններին, թե Մարտի 1-ը «բացահայտված է», արդարությունը չի վերականգնվել․ Մեսրոպ Առաքելյան

calendar

02 Մարտ, 2026

Տպել

Չնայած գործող իշխանությունների արդեն 8 տարի հնչող հայտարարություններին, թե Մարտի 1-ը «բացահայտված է», արդարությունը չի վերականգնվել․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Այսօր մենք ոգեկոչում ենք Մարտի 1-ի զոհերի հիշատակը՝ նրանց կյանքը, կիսատված ճանապարհը և այն խոր ցավը, որը հետք է թողել մեր հասարակության վրա։

Միաժամանակ հստակ և աներկբա հայտարարում ենք՝ նման ողբերգությունները մեր երկրում այլևս երբեք չպետք է կրկնվեն։ Պետությունը պարտավոր է կանգնել յուրաքանչյուր քաղաքացու կողքին, պաշտպանել նրա կյանքն ու արժանապատվությունը, և որևէ քաղաքական շահագրգռվածություն չի կարող խոչընդոտել այն:

Ողբերգությունից գրեթե երկու տասնամյակ անց դեպքի բոլոր հանգամանքները դեռևս չեն բացահայտվել։

Չնայած գործող իշխանությունների արդեն 8 տարի հնչող հայտարարություններին, թե Մարտի 1-ը «բացահայտված է», արդարությունը չի վերականգնվել, իսկ նրանց անպատասխանատու աշխատանքի հետևանքով հասարակության անվստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ միայն խորացել է։

Այս անորոշությունն ու անպատժելիությունը խարխլում են քաղաքացիների վստահությունը պետական ինստիտուտների հանդեպ և սպառնում պետական վստահությանն ամբողջությամբ։

Այն գործողությունները, որոնք արժեցել են մարդկային կյանքեր, պետք է ստանան ամբողջական իրավական և քաղաքական գնահատական, իսկ պատասխանատուները՝ պատժվեն, ոչ թե մնան կիսաբացահայտումների և կիսաճշմարտությունների ստվերում»։