Այսօր այցելեցինք Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն՝ մեր խորին ցավակցությունները փոխանցելու բարեկամ ժողովրդին՝ գերագույն հոգևոր առաջնորդի մահվան և խաղաղ բնակչության շրջանում ունեցած բազմաթիվ զոհերի կապակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Այս դժվար պահին ուժ և խաղաղություն ենք ցանկանում Իրանի բարեկամ ժողովրդին, իսկ նահատակներին՝ հավերժ հիշատակ ու հոգու հանգստություն»,- գրել է նա։