«Ապրելու երկկրւ» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը շնորհավորել է կանանց՝ Մարտի 8-ի առթիվ․
«Ասում են՝ տնտեսությունը հենվում է թվերի, բանաձևերի և հաշվարկների վրա։ Որպես տնտեսագետ՝ ես պետք է համաձայնեմ դրա հետ… բայց որպես տղամարդ գիտեմ՝ իրականում այն հենվում է նաև կանանց վրա։
Այո՛, միայն կանայք կարող են անել այն, ինչը դեռ չի բացատրել ոչ մի տեսություն՝ միաժամանակ պլանավորել բյուջեն, լուծել տասնյակ խնդիրներ, հոգ տանել սեփական շառավղում գտնվողների մասին և այդ ամենի հետ մեկտեղ… ժպտալու ուժ գտնել։
Սիրելի՛ կանայք, այսօր մենք ձեզ ծաղիկներ ենք նվիրում և հաճոյախոսություններ շռայլում։
Հասկանում եմ, որ մեկ՝ նույնիսկ ամենաշքեղ ու ամենագեղեցիկ ծաղկեփունջը դժվար թե փոխհատուցի ձեր ամբողջ համբերությունն ու հոգատարությունը։ Սակայն սա լավ առիթ է ասելու ամենակարևորը՝ մենք ձեզ գնահատում ենք, հարգում ու սիրում ենք և շնորհակալ ենք այն ամենի համար, ինչը անում եք ամեն օր»։