Փաշինյանը հեռանալու է՝ պետականության տակ թողնելով ականներ, որոնք վնասազերծելու համար անհրաժեշտ է բացառիկ պրոֆեսիոնալ իշխանություն․ Առաքելյան

calendar

24 Մարտ, 2026

Տպել

Փաշինյանը հեռանալու է՝ պետականության տակ թողնելով ականներ, որոնք վնասազերծելու համար անհրաժեշտ է բացառիկ պրոֆեսիոնալ իշխանություն․ Առաքելյան

Այն, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի նկատմամբ պահանջները, վաղուց ակնհայտ է, և իշխանությունների կողմից դրա մասին չխոսելը կամ դրանով վախեցնելը զուտ քարոզչական բնույթ է կրում։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Սկսած 2020թ.-ից, Ադրբեջանը շարունակաբար պահանջներ է ներկայացնում Հայաստանի իշխանություններին, որոնց մի մասը հետ է քաշվում, հետո նորից առաջ գալիս՝ ըստ նպատակահարմարության և առկա իրողության։

Եվ ահա, ընտրությունների նախաշեմին, կրկին առաջ է գալիս Սահմանադրության փոփոխության հարցը, որից խուսափելու դիմաց Նիկոլ Փաշինյանը ժողովրդին վախեցնում է պատերազմով։

Կա՞ արդյոք պատերազմի վտանգ։ Այո՝ կա։ Անկախ նրանից, Փաշինյանն է իշխանություն, թե՝ ոչ։ Եվ այդ վտանգները պետք է նվազեցնել, չեզոցաքնել։ Իսկ դրանց գործոնները ամենևին հերթական զիջումներ չեն, այլ արդյունավետ աշխատանքը միջազգային գործընկերների հետ, բաց խոսակցությունը Ադրբեջանի հետ։ Մի բան, որը շարունակաբար տապալում է գործող իշխանությունը։

Նիկոլ Փաշինյանը հեռանալու է՝ իր հետևից թողնելով բազմաթիվ ականներ՝ դրված պետականության տակ, որոնք վնասազերծելու համար անհրաժեշտ է բացառիկ պրոֆեսիոնալ իշխանություն»,- գրել է նա։