Այսօր մենք բոլորս ունենք ներքին միասնության և հոգևոր ամրության կարիք․ Մանե Թանդիլյան

calendar

29 Մարտ, 2026

Տպել

Այսօր մենք բոլորս ունենք ներքին միասնության և հոգևոր ամրության կարիք․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ուղերձ է հղել Ծաղկազարդի առթիվ․

«Այսօր մեր եկեղեցին և ժողովուրդը տոնում են Ծաղկազարդը՝ Տիրոջ՝ հաղթական մուտքի և բնության զարթոնքի գեղեցիկ տոնը:

Այն մեզ համար հույսի ու հավատի այն խորհրդանիշն է, որը դարեր շարունակ ուղեկցել է մեր ազգին դժվարագույն փորձությունների միջով:

Այսօր մենք բոլորս ունենք ներքին միասնության և հոգևոր ամրության կարիք: Մեր նպատակը պետք է լինի կերտել մի երկիր, որտեղ գարունները կբերեն միայն բարի լուրեր, իսկ մեր զավակների ապագան կլինի խաղաղ ու անսասան:

Այս տոնը նաև Մանուկների օրհնության օրն է: Մեր ամբողջ նվիրումն ու ջանքերն ուղղված են հենց նրանց՝ մեր վաղվա օրվա տերերին:

Մենք պարտավոր ենք նրանց համար թողնել ծաղկուն, հզոր և խաղաղ հայրենիք, որտեղ նրանք կկարողանան իրացնել իրենց բոլոր երազանքները:

Թող այս տոնի օրհնությունը մտնի յուրաքանչյուր օջախ, ջերմացնի ձեր սրտերն ու լցնի մեզ նոր եռանդով՝ ի բարօրություն մեր պետության և ժողովրդի:

Բարի տոն և ավետաբեր գարուն բոլորիս»։