Մեկ տարի առաջ այս օրը Փարաքար համայնքի ավագանու ընտրություններում մեր թիմը փայլուն հաղթանակ տարավ՝ ստանալով 57% ձայն, որի արդյունքում համայնքապետ ընտրվեց Վալոդյա Գրիգորյանը։
Վալոդյա Գրիգորյանն ապացուցեց, որ պետական մտածողությունը, հայրենիքին նվիրումը, սկզբունքայնությունը արժանանում է քաղաքացիների վստահությանը, և այդ վստահությունը ծառայում է բացառապես հայրենիքին ու ժողովրդին։
Մենք շարունակում ենք Վալոդյա Գրիգորյանի ծրագրերի իրականացումը՝ իր երազած ապրելու համայնքն ունենալու նպատակով։