Թմրամիջոցների տարածումը սպառնում է ազգային անվտանգությանը․ Մեսրոպ Առաքելյան

calendar

06 Ապրիլ, 2026

Տպել

Թմրամիջոցների տարածումը սպառնում է ազգային անվտանգությանը․ Մեսրոպ Առաքելյան

Թմրամիջոցների տարածումը վերջին շրջանում հասել է ահագնացող տեմպերի՝ սպառնալով ազգային անվտանգությանը։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականին առգրավվել է 214 կգ տարբեր տեսակի սինթետիկ թմրամիջոց, ինչը 2024 թվականի համեմատ 5,5 անգամ ավելի է։

Սինթետիկ թմրամիջոցները (մեթամֆետամինը, մեֆեդրոնը և այլն) արհեստական ծագման նյութեր են և բնության մեջ այդ ձևով գոյություն չունեն։ Դրանք արագ են ազդում ուղեղի վրա, ունեն բարձր ազդեցություն, և նույնիսկ փոքր չափաբաժինը կարող է վտանգավոր լինել։ Առաջացնում են սրտանոթային խնդիրներ և լուրջ հոգեկան խանգարումներ։

Երևույթը հատկապես աղետալի ազդեցություն ունի դեռահասների վրա, որոնք հաճախ, չգիտակցելով վտանգը, հայտնվում են ծուղակում։ Կախվածության մեջ ընկնելով՝ նրանք վնասում են իրենց առողջությունը, խաթարում կրթությունը և վտանգում ապագան»,- գրել է նա։