Հնարավորինս հաճախ վայելեք աշխարհի ամենաբարի էակի ներկայությունը․ Մանե Թանդիլյան

calendar

07 Ապրիլ, 2026

Տպել

Հնարավորինս հաճախ վայելեք աշխարհի ամենաբարի էակի ներկայությունը․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և Գեղեցկության տոնի առթիվ․

«Ապրիլի 7-ը մեզ համար առանձնահատուկ օր է․ կանանց նվիրված տոնը զուգորդվում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման մեծ տոնի հետ՝ ընդգծելով մայրության սրբությունն ու արժեքը։

Այս օրը, առաջին հերթին, մայրերի օրն է։ Մայրիկ, ով միշտ կողքիդ է։ Ով հասկանում է՝ անգամ երբ բառեր չկան։ Ով ներում է՝ անգամ այն, ինչը երբեմն թվում է աններելի։

«Մայրիկ»-ը մեր առաջին բառն է։ ՄԱ՜Մ… Մենք մտովի բացականչում ենք՝ ամենադժվար, անելանելի պահերին։

Երբեմն նեղսրտում ենք, երբ մայրիկները, իրենց առօրյա հոգսերով ու աշխատանքով զբաղված, չեն հասցնում մեզ տալ այն ուշադրությունը, որը սպասում ենք։ Բայց հենց այդ նույն պահին մեր սրտում ապրում է նաև խոր հպարտություն՝ նրանց ուժի, անսահման նվիրումի և այն ամենի հանդեպ, ինչ նրանք անում են մեզ համար։

Ավելի հաճախ էլ ինքներս չենք հասցնում ասել այն, ինչ զգում ենք և ինչն արժանի են լսելու մեր նվիրված ու հոգատար մայրերը մեզնից։

Սակայն, անկախ մեր զբաղված առօրյայից ու անվերջանալի արդարացումներից, նրանք երբեք չեն դադարում սիրել, ներել, սպասել ու հասկանալ։

Շնորհավորում եմ բոլոր մայրերին՝ մաղթելով, որ միշտ շրջապատված լինեն իրենց երեխաների սիրով, ջերմությամբ և ուշադրությամբ։

Իսկ զավակներին հորդորում եմ՝ գնահատել, հիշել և հնարավորինս հաճախ վայելել աշխարհի ամենաբարի էակի ներկայությունը, ով ձեր մասին մտածում է ամենից շատ և սիրում է ամենից առավել։

Շնորհավոր Ապրիլի 7, սիրելի՛ մայրեր»։