Մենք հետևողական ենք լինելու, որ Վալոդյայի սպանությունն ամբողջությամբ բացահայտվի․ Մանե Թանդիլյան

calendar

16 Ապրիլ, 2026

Տպել

Մենք հետևողական ենք լինելու, որ Վալոդյայի սպանությունն ամբողջությամբ բացահայտվի․ Մանե Թանդիլյան

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստերը խորքային ցավ են պատճառում բոլորիս, և դրանց ամեն անգամ ներկա գտնվելը հոգեբանական ծանր ազդեցություն է ունենում։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Ակնհայտ է, որ այս գործին առնչվող բոլոր վարկածները չեն ուսումնասիրվում, և առաջ է տարվում միայն մեկ վարկած։ Այսինքն, գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով։

Նման իրավիճակը չի կարող ընկալվել որպես արդարադատության նորմալ ընթացք։ Այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա, իսկ իրավական համակարգը ծառայի իր իրական առաքելությանը՝ բոլոր գործերը քննելով առանց ուղղորդման և ճնշումների:

Մենք հետևողական ենք լինելու, որ Վալոդյայի սպանությունն ամբողջությամբ բացահայտվի, և բոլոր մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- գրել է նա։